ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Արամ Մանուկյան. «Իմ եկեղեցին Ազատության հրապարակն է»

Արամ Մանուկյան. «Իմ եկեղեցին Ազատության հրապարակն է»
25.10.2014 | 18:44

«Ազատության» հրապարակը հայտ է ներկայցնում աշխարհին՝ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ բոլոր երկրներին ու Հայաստանի իշխանություներին հայտ է ներկայացրել նաև հայ ժողովուրդը: «Ժողովուրդը գալիս է իշխանության, իսկ մենք իրականացնում ենք հայ ժողովրդի կամքը: Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովորդին, և մենք այսօր սկսում ենք այն գործընթացը, որը տեր է կանգնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»,- ասաց նա:
Արամ Մանուկյանը կոչով դիմեց ոչ միայն հրապարակում հավաքվածներին, այլև մյուսներին և կոչ արեց միանալ Ազատության հրապարակի ժողովրդին:
«Այստեղ կանգնել են մոտավորապես 200 հազար մարդ: Դիմում եմ բոլորին՝ ուսանողներին, կազմակերություներին, մտավորականներին, գիտնականներին, ֆեյսբուքյան ու թվիթերյան ընդդիմադիրներին, ովքեր բողոքում են տանը նստած. տեսնում եք, որ ոչինչ չենք կարողնում իրականցնել, եկեք և միացեք մեզ: Այս իշխանությունն արդեն ամորձատված է: Կոչ եմ անում ուղիղ կանգնել և գլուխը բարձրացնել ու գալ հրապարակ: Այստեղ է հայ ժողովրդի պատմություն կերտողը: Դիմում եմ բոլոր խոհանոցում, սրճարանում նստած ընդդիմադիրներին, եկեք միացեք, որ մեր խոսքը գործ դառնա: Եկեք միացեք, որ ժողովրդի ցանկությունն իրականություն դառնա: Հայաստանը մերն է: Դիմում եմ Սփյուռքին՝ եկեք տեր կանգնենք ձեր երկրին»,- հայտարարեց Մանուկյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի անցումն անշրջելի է: «Մենք ենք ձեր հետևից գալու և ձեր հաղթանակը կերտելու: Մենք խոսում ենք միայն ու միայն ձեր քանակից ու ոգուց ելնելով: Իմ հավատն այս ժողովուրդն է, իմ եկեղեցին Ազատության հրապարակը»,- ամփոփեց իր միտքը նա:

Դիտվել է՝ 1136

Մեկնաբանություններ